Այսօր: Հինգշաբթի, 20 Նոյեմբերի 2025թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 115
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1495-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 նոյեմբերի 2025 թվականի N 1495-Ա

ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 619-րդ հոդվածի պահանջներով,հիմք ընդունելով 2025 թվականի հոկտեմբերի 31-ի ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 5460 վկայագիրը, 2024 թվականի հունիսի 03-ին կնքված թիվ 2464, թիվ 2465 և թիվ 2466 գյուղատնտեսական նշանակության հողամասերը վարձակալության հանձնելու մասին պայմանագրերը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 07062024-03-0039, N 07062024-03-0129 և N 07062024-03-0084 վկայականները և հաշվի առնելով Բագրատ Թելմանի Մաթևոսյանի դիմումը.

 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1.Կատարել փոփոխություն 2024 թվականի հունիսի 03-ին կնքված թիվ 2464, թիվ 2465 և թիվ 2466 գյուղատնտեսական նշանակության հողամասերը վարձակալության հանձնելու մասին պայմանագրերում և պայմանագրերի կողմ ճանաչել Արսեն Բագրատի Մաթևոսյանի ժառանգ՝Բագրատ Թելմանի Մաթևոսյանին:

2.Կնքել համաձայնագիր Բագրատ Թելմանի Մաթևոսյանի հետ՝ 2024 թվականի հունիսի 03-ին կնքված թիվ 2464, թիվ 2465 և թիվ 2466 գյուղատնտեսական նշանակության հողամասերը վարձակալության հանձնելու մասին պայմանագրերի մյուս պայմանները թողնելով անփոփոխ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner