Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 65-րդ հոդվածի 6-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված կառուցապատման ներդրումային ծրագիրն ու կից ներկայացված փաստաթղթերի փաթեթը, առաջնորդվելով Արարատ համայնքի ավագանու կանոնակարգով,Արարատ համայնքի ավագանին որոշում է.
1.Հավանություն տալ «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Արարատ քաղաքի Ս.Շահումյան 20 և 37/1 հասցեներում կառուցապատման ներդրումային ծրագրին:
2.Հայաստանի Հանրապետության կառավարության համաձայնությունը ստանալու պարագայում Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնքի սեփականություն հանդիսացող,Արարատ քաղաքի Ս.Շահումյան փողոց 20 հասցեում գտնվող,4.808,414,16 ՀՀ դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 03-002-0016-0092 կադաստրային ծածկագիրը կրող 0.25608 հա մակերեսով հողամասը(առկա է քանդման ենթակա 1231.3 քմ մակերեսով ինքնակամ անավարտ շինություն) և Արարատ քաղաքի Ս.Շահումյան փողոց 37/1 հասցեում գտնվող, 2,020,780,74 ՀՀ դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 03-002-0015-0147 կադաստրային ծածկագիրը կրող 0.10762 հա մակերեսով հողամասը(առկա է քանդման ենթակա 451.11 քմ մակերեսով ինքնակամ անավարտ շինություն) (այսուհետ՝ միասին գույք) անհատույց սեփականության իրավունքով՝ նվիրաբերությամբ, տրամադրել «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած կառուցապատման ներդրումային ծրագրի իրականացման նպատակով։
3.Առաջարկել համայնքի ղեկավարին իրականացնելու սույն որոշումից բխող իրավական գործառույթներ՝
1) Սույն որոշման 2-րդ կետում նշված հողամասերը անհատույց սեփականության իրավունքով՝ նվիրաբերությամբ տրամադրելու մասին սահմանված կարգով համաձայնություն ստանալու համար դիմել Հայաստանի Հանրապետության կառավարություն:
2)Հայաստանի Հանրապետության կառավարության համաձայնությունը ստանալուց հետո «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել նվիրաբերության պայմանագիր:
4.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման պահից և գործում է մեկ տարի ժամկետով: