Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 620-րդ հոդվածի պահանջով, հիմք ընդունելով 16․05․2025թ․ թիվ 1993՝ գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով հողամասերը վարձակալության հանձնելու մասին պայմանագրի 4-րդ կետի պահանջը և հաշվի առնելով վարձակալ Դավիթ Արամի Կարապետյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Թույլատրել Դավիթ Արամի Կարապետյանին վարձակալության իրավունքով իրեն պատկանող Արարատ համայնքի գ․Արարատ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 03-015-0481-0001 կադաստրային ծածկագիրը կրող 20 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայրի հողատարածքի նկատմամբ իր վարձակալության իրավունքը ենթավարձակալության հանձնի երրորդ անձ՝ Արմեն Հակոբի Սարգսյանին (անձն. AT03866147 տրված 13.02.2020թ․):
2.Ենթավարձակալության պայմանագրից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման: