Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի <<Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին>> թիվ 2387-Ն որոշման պահանջներով և հաշվի առնելով այն հանգամանքը, որ անհրաժեշտություն է առաջացել Արարատ համայնքի վարչական տարածքի,քաղաք Արարատ բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 03-002-0001-0001 ծածկագիրը կրող հողամասից 0.00008 հա մակերեսով հողատարածք առանձնացնելու.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Արարատ համայնքի վարչական տարածքի, քաղաք Արարատ բնակավայրում գտնվող, 03-002-0001-0001 ծածկագիրը կրող հողամասից առանձնացնել 0.00008 հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման նշանակության հողամաս՝ համաձայն համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից կազմած հատակագծի:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասին տրամադրել Արարատ համայնք, Արարատ քաղաք բնակավայր, Ա.Խանջյան փողոց 63/67 հասցեն /հասցե տրամադրելու մասին որոշման ծածկագիր՝ 03011J3AYWCL/:
3. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: