Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 7-րդ հոդվածի 9-րդ,15-րդ և 16-րդ կետերի պահանջներով,հիմք ընդունելով քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի՝ 28.07.2026թ.թիվ 1/փ-340 դրական եզրակացությունը,հաշվի առնելով քաղաքացի՝ Վիգեն Ղազարյանի կողմից ներկայացված դիմումը, Արարատ համայնքի ավագանին որոշում է. 1.Թույլատրել Վիգեն Ղազարյանին սեփականության իրավունքով պատկանող, Արարատ համայնքի Սուրենավան բնակավայրի վարչական տարածքում գտնվող 03-086-0253-0009 կադաստրային ծածկագիրը կրող, 0.38966 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության կորիզավոր հողամասից 0,13431 հա մակերեսով հատվածը,փոփոխել բնակավայրերի նպատակային նշանակության,գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման հողամասի՝ բենզալցակայանն ընդլայնելու,սննդի կետ և սպասասրահ կառուցելու համար։ 2. Վերոնշյալ հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոփոխված են համայնքում հողամասի նկատմամբ փոփոխված նպատակային և գործառնական նշանակությամբ իրավունքները պետական գրանցում ստանալու պահից: |