Այսօր: Հինգշաբթի, 18 Սեպտեմբերի 2025թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 124
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1219-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 սեպտեմբերի 2025 թվականի N 1219-Ա

ՕՐԻՆԱԿԱՆ ՀՈՂԱՄԱՍԻՆ ԿԻՑ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Արարատ համայնքի Արարատ քաղաքի կադաստրային քարտեզի և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ 03-002-0004-0037 կադաստրային ծածկագիրը կրող բնակելի կառուցապտման հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0.09042հա, որից 0.076հա մակերեսով հողամասը հատկացվել է քաղաքացի Մինաս Հովհաննեսի Բալյանին, որի մահից հետո այդ գույքը ժառանգությամբ փոխանցվել է քաղաքացիներ Հովհաննես Մինասի Բալյանին և Անուշ Մինասի Բալյանին:

Օրինական հողամասին կից առկա է ավել օգտագործվող 0.01442հա մակերեսով հողամաս, որը նույնպես փաստացի օգտագործվում է նշված անձի կողմից: Համայնքի գլխավոր հատակագծով նշված հողակտորը նախատեսված չէ այլ նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, չի գտնվում Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, դրա հողօգտագործումը չի խոչնդոտում այլ հողամասերի նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործմանը, այն ընդգրկված չի ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում և սպասարկման համար նախատեսված տարածքներում, հանգստյան, պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտիներում, բնապահպանական արժեք ներկայացնող հողամասերում և այդ հողամասի նկատմամբ փաստացի տիրապետողի անհատույց սեփականության իրավունքի ճանաչումը բավարարում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին: Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 64-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներովև հիմք ընդունելով քաղաքացու դիմումը, չափագրման որակավորում ունեցող անձի կողմից տրված հատակագիծը և հաշվի առնելով, որ քաղաքացու կողմից հատկացումից ավել օգտագործվող 0.01442հա հողամասը չի գերազանցում սեփականաշնորհված ընդհանուր հողաբաժնի 20 տոկոսը.ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1.Արարատ քաղաքի կադաստրային քարտեզի 03-002-0004-0037 (0․05984հա) և 03-002-0004-0038 (0․03058հա)  ծածկագրերը կրող բնակավայրերի բնակելի կառուցապատման 0.076հա մակերեսով օրինական հատկացված հողամասին կից ավել օգտագործվող 0.01442հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ օրենքի ուժով, անհատույց սեփականության իրավունքով ճանաչել քաղաքացիներ Հովհաննես Մինասի Բալյանի և Անուշ Մինասի Բալյանի սեփականության իրավունքը:

2.Հողամասի սահմանները որոշվում են չափագրման որակավորում ունեցող անձի կողմից տրված հողամասի սահմանների իրադրության հատակագծով, որը համարվում է սույն որոշման անբաժանելի մաս:

3.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner