Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 620-րդ հոդվածի պահանջով, հիմք ընդունելով 26․09․2013թ․ թիվ 2188՝ գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով հողամասերը վարձակալության հանձնելու մասին պայմանագրի 2 բաժնի 1.2 կետի պահանջը և հաշվի առնելով վարձակալ Խոսրով Հովհաննեսի Հարությունյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Թույլատրել Խոսրով Հովհաննեսի Հարությունյանին վարձակալության իրավունքով իրեն պատկանող Արարատ համայնքի Նոյակերտ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 03-066-0131-0010 կադաստրային ծածկագիրը կրող 0․23778 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության խոտհարք հողամասի (ըստ ներկայացված հատակագծերի) նկատմամբ իր վարձակալության իրավունքը ենթավարձակալության հանձնի երրորդ անձ՝ Արթուր Գառնիկի Քարամյանին՝ (անձն. AR0580779 տրված 06.02.2018թ.):
2․ Թույլատրել Խոսրով Հովհաննեսի Հարությունյանին վարձակալության իրավունքով իրեն պատկանող Արարատ համայնքի Նոյակերտ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 03-066-0132-0010 կադաստրային ծածկագիրը կրող 0․21224 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության խաղողի այգի հողամասի (ըստ ներկայացված հատակագծերի) նկատմամբ իր վարձակալության իրավունքը ենթավարձակալության հանձնի երրորդ անձ՝ Արթուր Գառնիկի Քարամյանին՝ (անձն. AR0580779 տրված 06.02.2018թ.):
3.Ենթավարձակալության պայմանագրից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման: