Ղեկավարվելով « Նորմատիվ իրավական ակտերի մասին » Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Արարատ համայնքի 30.06.2026թ. թիվ 0653-Ա որոշման նախաբանում « Արարատ համայնքի սեփականություն հանդիսացող » բառակապակցությունը փոխարինել «Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող» բառակապակցությունով:
2. Որոշման 1-ին կետում « Արարատ համայնքի » թվով երկու բառակապակցությունները փոխարինել « Հայաստանի Հանրապետության » բառակապակցություններով և որոշման առաջին կետը կարդալ հետևյալ խմբագրությամբ՝ « 1.Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող, Արարատ համայնք, գյուղ Վարդաշատ բնակավայրում գտնվող, 0.16400 հա մակերեսով հասարակական կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 528.5 քմ մակերեսով դպրոցի և 22.5 քմ մակերեսով կաթսայատան նկատմամբ ճանաչել Արարատ համայնքի սեփականության իրավունքը:» :
3. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքվ սահմանված կարգով: