Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի պահանջով և հիմք ընդունելով կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին թիվ Կ-19052026-03-0276 որոշումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․ Արարատ համայնքի ղեկավարի 2026 թվականի ապրիլի 27-ի «ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԱՌԱՆՁՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 0434-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝
1. Որոշման 1-ին կետում «արոտավայր» բառը փոխարինել «այլ հողատեսք» բառերով:
2. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: