Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Տարածքային Կառավարաման և ենթակառուցվածքների Նախարարի 26․03․2020թ․ N 02-Ն հրամանով հաստատված համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթի նախապատրաստման, անցկացման և արդյունքներիամփոփման կարգի 7-րդ կետի2-րդ և 5-րդ կետերով․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․Հաստատել «Արարատ համայնքի Երասխ գյուղի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար համաձայն համակարգչից վերջնական պատահական ընտրված մրութային հանձնաժողովի հետևյալ կազմը՝
Մանուկյան Մարտուն - Արարատի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ
Ուրֆալյան Հովհհանես - Արարատի մարզպետարանի ՏԻ և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ
Արթուր Իսաջանյան - Արարատի համայնքապետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և առողջապահության բաժնի պետ
Արսեն Հակոբյան - Արարատի համայնքապետարանի ավագանու անդամ
Լուսինե Պողոսյան - «Արարատ համայնքի Արարատ քաղաքի Մովսես Գորգիսյանի անվան թիվ 2 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն
2․Մրցութային հանձնաժողովի աշխատանքների տեխնիկական ապահովումն իրականացնելու համար հանձնաժողովի քարտուղար նշանակել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արթուր Մուսիկյան։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։