Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի պահանջով,հիմք ընդունել Արարատ համայնքի ավագանու 2025 թվականի հունիսի 20-ի թիվ 7 հերթական նիստի «Արարատ համայնքի Նոյակերտ բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 03-066-0148-0012 կադաստրային ծածկագիրը կրող 0.206 հա հողամասը վարձակալությամբ տրամադրելու մասին» N 68-Ա,«Արարատ համայնքի Արարատ բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 03-015-0221-0025 կադաստրային ծածկագիրը կրող 0.04455 հա մակերեսով հողամասը վարձակալությամբ տրամադրելու մասին» N 69-Ա որոշումները, որոշում եմ՝
1.Սույն թվականի օգոստոսի 4-ին ներկայացնել վարձակալության մրցույթի՝ Արարատ համայնքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հետևյալ հողամասերը.
1.Լոտ ծածկագիր 03-066-0148-0012 0.206 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության /խաղող/հողամաս:
2.Լոտ ծածկագիր 03-015-0221-0025 0.04455 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության/կորիզավոր/ հողամաս:
2.Մրցութային հանձնաժողովին՝ օրենքով սահմանված կարգով ապահովել վարձակալության մրցույթի հետ կապված գործընթացը:
3.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: