Ղեկավարելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թվականի մայիսի 18-ի <<Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին>> թիվ 912-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության <<Քաղաքացիական օրենսգրքի>> 188 հոդվածով, ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1920-Ն և 02.02.2002թ. թիվ 88-Ն որոշումներով հաշվի առնելով Արարատ համայնք, քաղաք Արարատ Խ.Աբովյան փողոց 6 շենք հասցեում բազմաբնակարան շենքի 2 բնակարանի սեփականատեր Արթուր Ռուբիկի Հովհաննիսյանի դիմումը, ինչպես նաև հիմք ընդունելով ինքնակամ կառուցված շինությունների տեխնիկական վիճակի մասին դրական եզրակացությունը և հաշվի առնելով, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքերը և օրենքով պահանջվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Արարատի մարզ, Արարատ համայնք, քաղաք Արարատ, Խ.Աբովյան փողոց 6 շենք, բնակարան 2 հասցեն կրող, քաղաքացի Արթուր Ռուբիկի Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող բնակարանին կից, շենքի ծավալից դուրս ինքնակամ իրականացված 48.2քմ մակերեսով շինությունը ճանաչել օրինական՝ (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր 2023FNT7WB) Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2002թ. թիվ 912-Ն որոշման 32-րդ կետի ա)ենթակետով սահմանված արժեքների վճարումով 48.2քմ x427դրամ=20 581դրամ:
բ) ենթակետով սահմանված արժեքների վճարումով 1 միավորի դռան համար 1422դրամ
2.Շինության մի մասի՝ 24.20քմ մակերեսով հակատագծում ներկայացված թիվ 1 գրասենյակի գործառնական նշանակությունը բնակելիից փոփոխել հասարակականի:
3.Սույն որոշման 1-ին, կետով սահմանված վճարները 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշման նշված կետերը համարել ուժը կորցրած:
4. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: