Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն և ՀՀ «Քաղաքացիական օրենսգրքի» 188-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Արարատ համայնք, գ․ Արմաշ, Արծվանիկ զանգվածի 7-րդ փողոց 1 բնակելի տուն հասցեում գտնվող անշարժ գույքի սեփականատեր Ռուբիկ Հակոբի Խաչատրյանի դիմումը, համասեփականատեր Միրցա Ալեքի Հարությունյանի համաձայնությունը, իրենց ընդհանուր համատեղ սեփականության իրավունքվ պատկանող բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 62.93 քմ բնակելի տոնը, 1.55 քմ սանհանգույցը, 22.41 քմ օժանդակ շինությունը, 3.94 քմ շվաքարանը և 4.73 քմ պարիսպը օրինականացնելու մասին, ինչպես նաև համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից կազմած հատակագիծը ( հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման ծածկագիր 2026DNKBNG) հաշվի առնելով, որ ինքնակամ կառուցված շինությունը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք.
որոշում եմ
1.Քաղաքացի Ռուբիկ Հակոբի Խաչատրյանին և Միրցա Ալեքի Հարությունյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող բնակելի կառուցապատման հողամասի վրա ինքնակամ կառուցված 62.93 քմ բնակելի տոնը, 1.55 քմ սանհանգույցը, 22.41 քմ օժանդակ շինությունը, 3.94 քմ շվաքարանը և 4.73 քմ պարիսպը համարել օրինական և ճանաչել նրանց սեփականության իրավունքը՝ համաձայն որակավորում ունեցող մասնագետի կողմից տրված հատակագծի:
2.Սահմանել, որ քաղաքացի Ռուբիկ Հակոբի Խաչատրյանի և Միրցա Ալեքի Հարությունյանի կողմից ՀՀ Արարատի մարզի Արարատ համայնքի 900425101137 հաշվեհամարին պետք է վճարվի Հայաստանի Հանրապետության կառավարության 18․05․2006 թվականի թիվ 912-Ն որոշմամբ սահմանված՝ ինքնակամ կառուցված շինության օրինականացման համար հաշվարկվող վճարները՝
. 62.93 քմ բնակելի տան օրինականացման համար 62.93քմ x 874դրամ = 55000դրամ
. 1.55 քմ սանհանգույցի, 22.41 քմ օժանդակ շինության, 3.94 քմ շվաքարանի և 4.73 քմ պարսպի (ընհամենը 32.63 քմ) օրինականացման համար 32.63քմ x 524.4.4դրամ = 17111դրամ
ընդհանուր գումարով 72 111դրամ
3.Ինքնակամ կառուցված շինության օրինականացման համար վճարման ենթակա գումարը սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում համարվում է ուժը կորցրած:
4.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և դրանից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: