Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն և ՀՀ «Քաղաքացիական օրենսգրքի» 188-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Արարատ համայնք, գյուղ Արմաշ, Ա․Հայրիյան փողոց 52 հասցեում գտնվող անշարժ գույքի սեփականատեր Մխիթար Ռազմիկի Մուրադյանի դիմումը հողամասում առկա ինքնակամ կառուցված շինությունները՝ նկուղը 2․09քմ, բնակելի տունը 6․87քմ, ծածկը 33․78քմ, ավտոտնակը 21․84քմ և պարիսպը 5․21քմ օրինականացնելու մասին ինչպես նաև համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից կազմած հատակագիծը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր տվյալների մուտքագրման ծածկագիր 2023UKKWQS) և հաշվի առնելով, որ ինքնակամ կառուցված շինությունը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Քաղաքացիներ Մխիթար Ռազմիկի Մուրադյանին, Գեղեցիկ Ռազմիկի Մուրադյանին և Մարգարիտ Մխիթարի Մուրադյանին սեփականության իրավունքով պատկանող բնակելի կառուցապատման հողամասի վրա ինքնակամ կառուցված շինությունները՝ նկուղ 2․09քմ, բնակելի տուն 6․87քմ, ծածկ 33․78քմ, ավտոտնակ 21․84քմ և պարիսպ 5․21քմ համարել օրինական և ճանաչել վերոնշյալ քաղաքացիների սեփականության իրավունքը:
2․Սահմանել, որ ՀՀ Արարատի մարզի Արարատ միավորված համայնքի գյուղ Արարատ բնակավայրի 900425105153 հաշվեհամարին պետք է վճարվի Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշմամբ սահմանված՝ ինքնակամ կառուցված շինության օրինականացման համար հաշվարկվող վճարները՝
ա) ենթակետով սահմանված արժեքների վճարումով 1 միավորի դռան համար 1 x 525դրամ=525դրամ
բ) շինությունների օրինականացման համար 69․79քմ x 525դրամ = 36 640դրամ
3. Ինքնակամ կառուցված շինության օրինականացման համար վճարման ենթակա գումարը սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում համարվում է ուժը կորցրած:
4.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և դրանից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: