Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի պահանջներով և հաշվի առնելով այն հանգամանքը, որ անհրաժեշտություն է առաջացել Արարատ համայնքի վարչական տարածքի, Արարատ գյուղական բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 03-015-0050-0030 կադաստրային ծածկագիրը կրող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբեկտների հողերից 1.9972 հա մակերեսով հողատարածք առանձնացնելու.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Արարատ համայնքի վարչական տարածքի, Արարատ գյուղական բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, 03-015-0050-0030 կադաստրային ծածկագիրը կրող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբեկտների, գործառնական նշանակությամբ գյուղատնտեսական արտադրական 1.9972 հա մակերեսով հողատարածք առանձնացնել համաձայն համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից կազմած հատակագծի / հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման ծածկագր 2026QS993A/:
2.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: