Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի , 35-րդ հոդվածի 24-րդ կետի պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. 2005 թվականի օգոստոսի տասնմեկին ՀՀ Արարատի մարզպետ Ա.Սարգսյանի և քաղաքացի Ղարիբ Զալիբեկի Ներսիսյանի/ ծնված 26.11.1962թ. ՀԾՀ 361162122՝ անձնագիր՝ AL0593511, տրված 028-ի կողմից, Շիրակի մարզ, գյուղ Սառնաղբյուր/ միջև 19.07.2005թ. N 86 որոշման և մրցույթի արդյունքների մասին N 9 արձանագրության հիման վրա կնքված գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով հողամասը վարձակալության հանձնելու մասին պայմանագրի, որից բխող իրավունքները և պարտականությունները 02.02.2024թ-ին գրանցված գրանցամատյան N 416-ով գույքային իրավունքի առուվաճառքի պայմանագրի համաձայն, փոխանցվել է «ԱՐԱՐԱՏ--ՃԱՆՇԻՆ» ՍՊ ընկերությանը, կատարել համապատասխան փոփոխություններ և կազմել համաձայնագիր:
2. Պայմանագրի I պարբերության 1. կետում նշված՝ «Սույն պայմանագրի համապատասխան՝ վարձատուն մրցույթում հաղթող ճանաչված անձին՝ վարձակալին, համապատասխան վարձավճարի դիմաց, նրա տիրապետմանը, օգտագործմանն է տրամադրում մարզի վարչական սահմաններում գտնվող» բառակապակցությունից հետո «10հա» բառակապակցությունը փոխարինել «7.7098հա և 1.6154հա» բառակապակցությամբ:
3. Սույն որոշման 2-րդ կետում նշված 7.7098հա և 1.6154հա հողամասերը սեփականության իրավունքով պատկանում են Հայաստանի Հանրապետությանը՝ վկայական թիվ 30102025-03-0016՝ 7.7098հա և թիվ 30102025-03-0017՝ 1.6154հա:
4. Սույն համաձայնագրից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: