Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի <<Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմն սահմանելու մասին>> թիվ 2387-Ն որոշման պահանջներով և հաշվի առնելով այն հանգամանքը, որ անհրաժեշտություն է առաջացել Արարատ համայնքի վարչական տարածքի, քաղաք Արարատ բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, 03-002-0019 կադաստային ծածկագրից առանձնացնել 0.00102 հա մակերեսով հողատարածք. ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Արարատ համայնքի վարչական տարածքի, քաղաք Արարատ բնակավայրում գտնվող, 03-002-0019 կադաստրային ծածկագրից առանձնացնել 0.00102հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման հողամաս՝ համաձայն համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից կազմած հատակագծի / հաշվառման տվյալների մուտքագրման ծածկագր 20264RZ4VZ/:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասին տրամադրել Արարատ, Արարատ, Աղբյուր Սերոբի փողոց, 18/6 հասցեն / ծածկագր 03011XLS63NF/:
3.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: