Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն, 29.12.2011թ. թիվ 1920-Ն և 02.02.2002թ. թիվ 88-Ն որոշումներով, հիմք ընդունելով քաղաքացի Հովհաննես Կոլյայի Հովհաննիսյանի դիմումը իրեն սեփականության իրավունքով պատկանող, Արարատ համայնք, ք.Արարատ, Խանջյան փողոց 51 հասցեն կրող անշարժ գույքը երեք գույքային միավորի բաժանելու ինչպես նաև բաժանվող 0,01305 հա մակերեսով հողամասի և վրան առկա շինության գործառնական նշանակությունը փոփոխելու՝ այն որպես գեղեցկության սրահ օգտագործելու վերաբերյալ և հաշվի առնելով, որ վերոնշյալ փոփոխությունը կատարելը չի հանգեցնում գլխավոր հատակագծի հիմնական նախագծային լուծումների փոփոխությունների, չի փոփոխվում գլխավոր հատակագծով սահմանված կառուցապատման հերթականությունը, հողամասը չի գտնվում օրենսդրությամբ սահմանված քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքում, չի նախատեսված բարձր և բարձրագույն ռիսկայնության և պետական բյուջեի միջոցների հաշվին կամ դրանց ներգրավմամբ օբյեկտների կառուցման համար.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Արարատ համայնք, ք.Արարատ, Խանջյան փողոց 51 հասցեում գտնվող բնակելի կառուցապատման հողատարածքը և վրան գտնվող շինությունները բաժանել երեք գույքային միավորի:
2. Առանձնացվող մաս 1-ին՝ բնակելի կառուցապատման 0,07107 հա մակերեսով հողատարածքի և վրան գտնվող շինության հասցեն թողնել նույնը՝ ք.Արարատ, Խանջյան փողոց, 51:
3. Առանձնացվող մաս 2-ին՝ բնակելի կառուցապատման 0,02292 հա մակերեսով հողատարածքին տրամադրել հասցե՝ ք.Արարատ, Խանջյան փողոց, 51/2:
4. Առանձնացվող մաս 3-ին՝ 0,01305 հա մակերեսով հողատարածքին և վրան գտնվող շինությանը տրամադրել հասցե՝ ք.Արարատ, Խանջյան փողոց, 51/1:
5. Առանձնացված, Արարատ համայնք, ք.Արարատ, Խանջյան փողոց 51/1 հասցեն կրող (ծածկագիր 03-002-0022-0005-003) բնակելի շինության գործառնական նշանակությունը փոփոխել հասարակական գործառնական նշանակության՝ որպես գեղեցկության սրահ օգտագործելու նպատակով:
6. Վերոնշյալ շինության զբաղեցրած 0,01305 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատարածքի գործառնական նշանակությունը փոփոխել բնակելի կառուցապատման հողամասից՝ հասարակականի:
7. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման՝ օրենքով սահմանված կարգով: