Ղեկավարելով Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. <<Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին>> թիվ 912-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության <<Քաղաքացիական օրենսգրքի>> 188 հոդվածով հաշվի առնելով Արարատ համայնք, ք. Արարատ, Արարատյան զանգված 5 հասցեն կրող բազմաբնակարան շենքի 22 բնակարանի սեփականատեր Էդգար Լեռնիկի Բաբասյանի դիմումը, ինչպես նաև հիմք ընդունելով ինքնակամ կառուցված շինությունների տեխնիկական վիճակի մասին դրական եզրակացությունը և հաշվի առնելով, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքերը և օրենքով պահանջվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Արարատի մարզ, Արարատ համայնք, ք.Արարատ, Արարատյան զանգված 5 շենք , բնակարան 22 հասցեն կրող, քաղաքացի Էդգար Լեռնիկի Բաբասյանի սեփականության իրավունքով պատկանող բնակարանին կից, շենքի ծավալից դուրս ինքնակամ իրականացված 21.6 քմ մակերեսով բնակելի շինությունը (հարթակ) ճանաչել օրինական՝ (հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման ծածկագիր 2026AWBHXK) Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2002թ. թիվ 912-Ն որոշման 32-րդ կետի «ա» ենթակետով սահմանված արժեքների վճարումով՝ 21.6քմ x427դրամ=9224դրամ:
2. Արարատի մարզ, Արարատ համայնք, ք. Արարատ, Արարատյան զանգված 5 շենք, 22 հասցեն կրող բնակարանում 1 դռան ինքնակամ ձևափոխումը համարել օրինական՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 32-րդ կետի «բ» ենթակետով սահմանված արժեքների վճարման պայմանով՝
1 x 1422դրամ= 1422դրամ:
3. Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարները 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշման նշված կետերը համարել ուժը կորցրած:
4. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: