Այսօր: Երկուշաբթի, 6 Ապրիլի 2026թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 0359-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

06 ապրիլի 2026 թվականի N 0359-Ա

ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՇՏԱԲԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2015 թվականի հունվարի 22-ի № 46-Ն որոշմամբ սահմանված արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների պատրաստման և տվյալ ոլորտների հիմնահարցերով բնակչության ուսուցման կարգը և ղեկավարվելով ՀՀ Արարատի մարզպետի 03.02.2026 թվականի № 57-2026 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման 2026 թվականի հիմնական միջոցառումների պլանով՝ ս/թ ապրիլի 8-ին Արարատ խոշորացված համայնքում կազմակերպել և անցկացնել շտաբային ուսումնավարժություն ‹‹ՈՒժեղ երկրաշարժի դեպքում ԲՊ միջոցառումների կազմակերպումը և իրականացումը»թեմայով: ՇՈՒ-ի կազմակերպման և արդյունավետ անցկացման նպատակով Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՄ՝

1.Նշանակել՝
    ՈՒսումնավարժության ղեկավարի տեղակալ՝ Մուշեղ Հակոբյանին:
2.Ուսումնավարժությանն ընդգրկել՝
· Արարատ համայնքի ԱՌԿ (աղետների ռիսկի կառավարում) ղեկավար կազմը․
· ԱՌԿ խորհրդի անդամներին և համապատասխան ոլորտային պատասխանատուներին․
· Տարհանման հանձնաժողովը․ · Արարատի համայնքապետարանի աշխատակազմից համապատասխան մասնագետներ․
3.Ուսումնավարժության ղեկավարի տեղակալին`
·Ապահովել անցկացման փաստաթղթերի ժամանակին մշակումը և մինչև ս/թ ապրիլի 7-ը ներկայացնել համայնքի ղեկավարի հաստատմանը.
·Կազմել մասնակիցների ցանկը և կազմակերպել ուսումնավարժությանը ներգրավված մասանակիցների նախապատրաստումը՝ համաձայն ուսումնավարժության նախապատրաստման օրացուցային պլանի․
Ճշտել՝
· Արարատ համայնքի ԱՌԿ և «Բնաակչության տարհանման» պլանների իրականացման,վերահսկման կարողությունների գործիքակազմի առկայությունը.
·Արարատ համայնքում աղետներին արձագանքման համակարգի ձևավորման ամբողջականության էֆեկտիվությունը.
·Ուսումնավարժության անցկացմանը պատրաստ լինելու մասին զեկուցել ապրիլի 7-ին․
4.Ուսումնավարժության ղեկավարի տեղակալին՝
· Կազմակերպել ուսումնավարժության աանցկացման նպատակով անհրաժեշտ միջոցների ձեռք բերման և նպատակային օգտագործման ապահովումը.
· Կազմակերպել ուսումնավարժության փաստաթղթերի փաթեթի ժամանակին առաքումը ուսումնավարժության մասնակիցներին․
· Ապահովել ուսումնավարժության մասնակիցների ներկայությունը ուսումնավարժությանը.
5.Սույն որոշումը հայտարարել ըստ առնչության:
6.Սույն որոշման կատարման հսկողությունը վերապահում եմ ինձ։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 215
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner