Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 33-րդ հոդվածի 1-ին մասի, 34-րդ հոդվածի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի, «Խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրությունը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության 2016 թվականի հունիսի 02-ի թիվ 631-Ն որոշման հավելվածի 9-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերության պահանջներով, հիմք ընդունելով Կամո Մայիսի Մելքոնյանին անգործունակ ճանաչելու մասին Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, Արարատ համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի առաջարկությունը, ինչպես նաև հաշվի առնելով Արարատ համայնքի բնակիչ Անահիտ Կամոյի Մելքոնյանի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․Դատարանի վճռով անգործունակ ճանաչված Կամո Մայիսի Մելքոնյանի /ծնված՝ 22․08․1960թ, հասցե՝ Արարատ համայնք, ք.Արարատ Թումանյան փողոց 3, բն.1/ նկատմամբ խնամակալ սահմանել դստերը ՝ Անահիտ Կամոյի Մելքոնյանին/ծնված՝ 17․07․1985թ․/:
2․Ուժը կորցրած ճանաչել ՀՀ Արարատի մարզի Արարատի քաղաքապետի 28․12․2010 թվականի թիվ 344 որոշումը։