Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, 43-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին մասի, 620-րդ հոդվածի 1-ին մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 35-րդ հոդվածի 24-րդ կետի պահանջներով, Արարատ համայնքի ավագանու 21 ապրիլի 2022 թվականի «Արարատ համայնքի վարչական տարածքում գտնվող, արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի համար տարեկան վարձավճարի չափ սահմանելու մասին» թիվ 49 որոշումը և հիմք ընդունելով գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով հողամասը վարձակալության հանձնելու 11.08.2005թ ս/մ 1922 վարձակալության պայմանագիրը, 02.02.2024թ թիվ 416 գույքային իրավունքի առուվաճառքի պայմանագիրը08.04.2026թ ս/մ 1986 գույքային իրավունքի առուվաճառքի պայմանագիր, 19 մարտի 2026թ թիվ 701 վարձակալության պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին համաձայնագիրը ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
- Կատարել փոփոխություն 2005թ օգոստոսի 11-ին կնքված 10 hա /1.6154 hա և 8.3846 hա/ հողամասի նկատմամբ թիվ 1922 վարձակալության պայմանագրում և կազմել համաձայնագիր
- Պայմանագրի I կետի 1. ենթակետում նշված՝ <<Սույն պայմանագրին համապատասխան վարձատուն մրցույթում հաղթող ճանաչված անձին՝ վարձակալին, համապատասխան վարձավճարի դիմաց նրա տիրապետման և օգտագործմանն է տրամադրում մարզի վարչական սահմանում գտնվող 10 հա մակերես ունեցող հողամաս>> բառակապակցությունը փոխարինել <<Սույն պայմանագրին համապատասխան՝ վարձատուն մրցույթում հաղթող ճանաչված անձին՝ վարձակալին, համապատասխան վարձավճարի դիմաց, նրա տիրապետմանը, օգտագործմանն է տրամադրում Հայաստանի Հանրապետությանն սեփականության իրավունքով պատկանող, Արարատ համայնքի վարչական տարածքի Ավշար բնակավայրում գտնվող, 7.7098 հա գյուղ նշանակության և1.6154 հա արդյունաբերական ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության մակերեսներ ունեցող հողամասերը>> բառակապակցությունով:
- Պայմանագրի III կետի 5-րդ ենթակետում նշված՝ <<... Հողամասի տարեկան վարձավճարը կազմում է 25.000 /քսան հինգ հազար/ ՀՀ դրամ /20670 և 4331 ՀՀ դրամ/ >> բառակապակցությունը փոխարինել <<Հողամասի տարեկան վարձավճարը կազմում է դրամ, որից
- 7.7098 հա հողամասի համար /յոթ հազար երկու հարյուր վաթսունհինգ/ ՀՀ դրամ
- 1.6154 հա հողամասի համար /վաթսունութ հազար յոթ հարյուր քսանյոթ/ ՀՀ դրամ />> բառակապակցությունով:
4. Սույն համաձայնագրից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով։
|