Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով,Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 18-րդ հոդվածի 3-րդ, 56-րդ հոդվածի 5-րդ, 66-րդ հոդվածի 4-րդ կետով, ինչպես նաև համայնքի ավագանու կանոնակարգով և հիմք ընդունելով քաղաքացի Տանյա Վոլգայի Սահակյանի դիմումը՝ իրեն վարձակալության իրավունքով տրամադրված 0.002485 հեկտար մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող, բնակավայրերի ավտոտնակի կառուցման համար տրամադրված 03-002-0035-0001 կադաստրային ծածկագիրը կրող հողամասը իրեն օտարելու մասին,Արարատ համայնքի ավագանին որոշում է՝ 1.Քաղաքացի՝ Տանյա Վոլգայի Սահակյանին վարձակալության իրավունքով տրամադրված համայնքային սեփականություն հանդիսացող,Արարատ համայնքի Արարատ քաղաքի Արարատյան զանգված 10/32 հասցեում գտնվող 03-002-0035-0001 կադաստրային ծածկագիրը կրող, 0.002485 հեկտար մակերեսով ավտոտնակի կառուցման համար տրամադրված բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի կարգով օտարել նրան: 2.Հողամասի օտարման գին սահմանել -------- ՀՀ դրամ 1քմ-ի համար: |