Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի պահանջներով և հաշվի առնելով այն հանգամանքը, որ անհրաժեշտություն է առաջացել Արարատ համայնքի վարչական տարածքի, գյուղ Երասխ բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 03-042-0201-0081 ծածկագիրը կրող հողամասից 1․67895հա մակերեսով հողատարածք առանձնացնելու. ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Արարատ համայնքի վարչական տարածքի, գյուղ Երասխ բնակավայրում գտնվող, 03-042-0201-0081 ծածկագիրը կրող հողամասից առանձնացնել 1․67895հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողատարածք՝ (որից՝ 0․85970հա կորիզավոր, 0․81925հա վարելահող) համաձայն համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից կազմած հատակագծի:
2.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: