Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման,կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 286 որոշմամբ,Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 80-րդ հոդվածով ու « Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի դրույթներով,հիմք ընդունելով Արարատի համայնքապետարանում 2026թ. հուլիսի 27-ին կայացած վարձակալության մրցույթի արձանագրությունը,որոշում եմ՝
1.Արարատ համայնքի Արարատ քաղաքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող,գյուղատնտեսական նշանակության 3.41528 հա մակերեսով արոտավայր հողամասը (ծածկագիր՝ 03-002-0106-0001) համապատասխան շահագործելու նպատակով,25 տարի ժամկետով տրամադրել 2026թ. հուլիսի 27-ին կայացած վարձակալության մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած՝ «ԱՄՐՈՑԱՔԱՐ»սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ 60 000 /վաթսուն հազար/ ՀՀ դրամ տարեկան վարձավճարով:
2.Արարատ համայնքի Արարատ քաղաքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող,գյուղատնտեսական նշանակության 3.4937 հա մակերեսով արոտավայր հողամասը (ծածկագիր՝ 03-002-0683-0014) համապատասխան շահագործելու նպատակով,25 տարի ժամկետով տրամադրել 2026թ. հուլիսի 27-ին կայացած վարձակալության մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած՝ «ԱՄՐՈՑԱՔԱՐ»սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ 60 000 /վաթսուն հազար/ ՀՀ դրամ տարեկան վարձավճարով:
3.Արարատ համայնքի Նոյակերտ բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող,գյուղատնտեսական նշանակության 3.3636 հա մակերեսով այլ հողատեսքը (ծածկագիր՝ 03-066-0101-0079) համապատասխան շահագործելու նպատակով,25 տարի ժամկետով տրամադրել 2026թ. հուլիսի 27-ին կայացած վարձակալության մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած՝ Խաչիկ Գեղամի Ղազարյանին՝ 60 000 /վաթսուն հազար/ ՀՀ դրամ տարեկան վարձավճարով:
4.Արարատ համայնքի Նոյակերտ բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող,գյուղատնտեսական նշանակության 0.82036 հա մակերեսով վարելահողը (ծածկագիր՝ 03-066-0110-0025) համապատասխան շահագործելու նպատակով,25 տարի ժամկետով տրամադրել 2026թ. հուլիսի 27-ին կայացած վարձակալության մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած՝ Գեղամ Մխիթարի Մարգարյանին՝ 40 000 /քառասուն հազար/ ՀՀ դրամ տարեկան վարձավճարով:
4.Առաջարկել՝ մրցույթում հաղթող ճանաչված անձանց՝ սահմանված կարգով կնքել հողի վարձակալության պայմանագիր:
5․Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման՝ օրենքով սահմանված կարգով։