Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Համայնքային ծառայության մասին>> օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 2.2-րդ կետով և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման համակարգող նախարարի 2006 թվականի օգոստոսի 29-ի N 12-Ն հրամանով հաստատված «Համայնքային ծառայության մրցութային հանձնաժողովի օրինակելի աշխատակարգի» 4-րդ կետով, 8,1-րդ կետի 2-րդ ենթակետով և 8․4-րդ կետով. ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Հաստատել համայնքային ծառայության 08.05.2025թ. կայանալիք Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, տրանսպորտի և կոմունալ ծառայության բաժնի գլխավոր մասնագետի /պաշտոնի անձնագրի ծածկագիր 2.3-12/, իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետի /պաշտոնի անձնագրի ծածկագիր 2.3-15/, քաղաքաշինության, հողաշինության, տրանսպորտի և կոմունալ ծառայության բաժնի առաջատար մասնագետի /պաշտոնի անձնագրի ծածկագիր 3.1-15/ և քաղաքաշինության, հողաշինության, տրանսպորտի և կոմունալ ծառայության բաժնի առաջատար մասնագետի /պաշտոնի անձնագրի ծածկագիր 3.1-16/ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար համաձայն համակարգչից վերջնական պատահական ընտրված մրցութային հանձնաժողովի հետևյալ կազմը՝
Հովհաննես Ուրֆալյան-մարզպետի աշխատակազմի ՏԿ և ՏԻ հարցերի վարչության պետ
Նազենի Թադևոսյան-մարզպետի աշխատակազմի ՏԿ և ՏԻ հարցերի վարչության գլխավոր մասնագետ
Արմեն Բաղդասարյան-Արարատ համայնքի ղեկավարի տեղակալ
Կարեն Մելքոնյան-Արարատ համայնքի ղեկավարի օգնական
Սերգո Մինասյան-ավագանու անդամ
Հովհաննես Նահապետյան-«Արարատ քաղաքի ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի ուսուցիչ
2.Արարատի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության մրցութային հանձնաժողովի աշխատանքների տեխնիկական ապահովումն իրականացնելու համար լիազորված անձ նշանակել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արթուր Մուսիկյանին:
3.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման պահից: