Ղեկավարվելով 2008թվականի հունիսի 10-ի <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՕ-117-Ն օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ, հիմք ընդունելով քաղաքացի Արամ Վրեժի Արզումանյանի դիմումը՝ Արարատ համայնք, գյուղ Արարատ, Արարատյան փողոց տուն 20 հասցեում գտնվող, իրեն պատկանող բնակելի տան և բնակելի նշանակության օժանդակ շինությունների, դրանց զբաղեցրած, փաստացի առկա և տիրապետվող, սահմանազատված 0,14351հա մակերեսով հողամասի պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր տրամադրելու մասին, ինչպես նաև հաշվի առնելով, որ բնակելի տունը, օժանդակ շինությունները, դրանց կառուցման և սպասարկման համար հատկացված 0,14հա հողամասը, հատկացվածից ավել օգտագործվող 0,00351հա մակերեսով հողատարածքը չի գտնվում Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում և ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք, իսկ հողատարածքի վրա առկա շինությունները կառուցվել են մինչև 2001թվականի մայիսի 15-ը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Ճանաչել քաղաքացի Արամ Վրեժ Արզումանյանի ( ծնված՝ 24․07․1984թ.), սեփականության իրավունքը Արարատ համայնք, գյուղ Արարատ, Արարատյան փողոց, 20 հասցեում գտնվող բնակելի տան, օժանդակ շինությունների /կառուցված 1960, 1975, թթ-ին,/ և կառուցման և սպասարկման համար հատկացված 0,14հա մակերեսով հողամասի ու կից ավել օգտագործվող 0,00351հա մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող, անհատույց տրամադրվող, սահմանազատված հողամասի նկատմամբ՝ համաձայն կից հատակագծի։
2․Արարատ համայնքի գյուղ Արարատ բնակավայրի անշարժ գույքի հասցեավորումը կանոնակարգելու նպատակով նշված անշարժ գույքին տրամադրել հասցե՝ Արարատ համայնք գյուղ Արարատ, Արարատյան փողոց, 20 բնակելի տուն (հասցե տրամադրելու մասին որոշման ծածկագիր՝ 03022CSUPFTU):
3.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: