Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 7-րդ հոդվածի 8-րդ, 9-րդ, 15-րդ և 16-րդ կետերի պահանջներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թվականի դեկտեմբերի 29-ի <<Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի, համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի և բնակավայրերի տարածքների գոտևորման նախագծերի մշակման փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի N 609-Ն, 2010թվականի մարտի 4-ի N 208-Ն ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N 408 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին>> թիվ 1920-Ն և 2002թվականի փետրվարի 2-ի <<Հայաստանի Հանրապետության շենքերի, շինությունների կամ դրանց մի հատվածի գործառնական նշանակությունը փոփոխելու կարգը հաստատելու մասին>> թիվ 88-Ն որոշումներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետութայն Վարչապետի 22,12,2009թ, թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների /բնակավայրերի/ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքերը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 15․11․2022թ․N 2/փ-268 դրական եզրակացությունը և Արարատ համայնքի ավագանու 23 դեկտեմբերի 2022թվականի N19 նիստի 167 որոշումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Արարատ մարզի Արարատ համայնքի քաղաք Արարատ բնակավայրի Քոթեջների 5-րդ փողոց 12/2 հասցեում գտնվող, Գոռ Կոստանյանի սեփականություն հանդիսացող, 03-002-0587-0018 կադաստրային ծածկագիրը կրող 0.0807հա գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքը փոխադրել՝ բնակավայրերի հասարակական կառուցապատման:
2.Առաջարկել Գոռ Կոստանյանին վճարել սեփական նախաձեռնությամբ, իր սեփականությունը հանդիսացող, 0,0807 հա մակերեսով (կադաստրային ծածկագիր 03-002-0587-0018) գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսքը՝ բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության սահմանված կարգով փոփոխելու արդյունքում, հողամասի կադաստրային արժեքների փոփոխման պահին առկա տարբերությունը:
3.Կադաստրային արժեքների տարբերությամբ պայմանավորված 1 510 664 դրամ (մեկ միլիոն հինգ հարյուր տաս հազար վեց հարյուր վացունչորս) ՀՀ դրամ գումարը վճարել Արարատ համայնքի 900425101137 հաշվեհամարին:
4.0․0807հա մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Արարատ համայնք, քաղաք Արարատ, Քոթեջների 5-րդ փողոց, 12/2 հասցեն /հասցե տրամադրելու մասին որոշման ծածկագիր 03011SH3QYKM/:
5․Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով։