Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 33-րդ հոդվածի 1-ին մասի, 34-րդ հոդվածի, «Խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրությունը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության 2016 թվականի հունիսի 02-ի թիվ 631-Ն որոշման հավելվածի 9-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերության պահանջներով, հիմք ընդունելով Վանուշ Արտյունի Ղազարյանին անգործունակ ճանաչելու մասին Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, Արարատ համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի առաջարկությունը, ինչպես նաև հաշվի առնելով Արարատ համայնք, գ. Ավշար բնակավայրի բնակիչ Նելսոն Սուրիկի Ղազարյանի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․Դատարանի վճռով անգործունակ ճանաչված Վանուշ Արտյունի Ղազարյանի/ծնված՝ 28․02․1954թ, հասցե՝ Արարատ համայնք,գ. Ավշար բնակավայր, Շիրվանզադե փողոց, տուն 1/նկատմամբ խնամակալ սահմանել եղբոր որդուն՝ Նելսոն Սուրիկի Ղազարյանին/անձնագիր՝ AN0003886, ծնված՝ 06․10․1986թ․/: