|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
13 օգոստոսի 2024 թվականի N 1609-Ա |
ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՀՈԳԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համայնքապետարան է դիմել Արարատ համայնքի Լանջառ գյուղի բնակիչ սոցիալապես անապահով Վարդան Ստեփանյանը մոր՝ Զինոֆիա Սուքիասյանի հուղարկավորության ծախսերը հոգալու խնդրանքով։ Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետով և հաշվի առնելով Վարդան Ստեփանյանի ծանր սոցիալական պայմանները.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Վարդան Ստեփանյանի մոր՝ Զինոֆիա Սուքիասյանի հուղարկավորության ծախսերը հոգալու նպատակով տալ դրամական օգնություն 40000 /քառասուն հազար/ ՀՀ դրամի չափով: 2.Ֆինանսատնտեսագիտական բաժնին` վճարումը կատարել համայնքի բյուջեի 1071.51 «Սոցիալապես անապահով ընտանիքներին աջակցություն» ծրագրի 4726 «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով նախատեսված ծախսերից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|