Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 2011թվականի դեկտեմբերի 29-ի <<Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի, համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի և բնակավայրերի տարածքների գոտևորման նախագծերի մշակման փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության>> թիվ 1920-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի «Կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալների ուղղման կարգը սահմանելու մասին» N 698-Ն որոշման 35-րդ կետի 1-ին ենթակետի պահանջներով ,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնքի Արարատ քաղաքային բնակավայրի Սարալանջի փողոց, 5 հասցեում գտնվող հողամասի տեղազննության արդյունքում պարզվել է, որ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 4,6515 հա հողատարածք:
2. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնքի Արարատ քաղաքային բնակավայրի Սարալանջի փողոց, 5 հասցեում գտնվող «ԳՊՄ ԳՈԼԴ» ՍՊ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող հողամասի չափերի վերաբերյալ կատարել ուղղում՝ համաձայն որակավորում ունեցող մասնագետի կողմից տրված հատակագծի /չափագրման (մուտքագրման) ծածկագիր 2026WRMENB/:
3. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնքի Արարատ քաղաքային բնակավայրի Սարալանջի փողոց, 5 հասցեում գտնվող «ԳՊՄ ԳՈԼԴ» ՍՊ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության , գործառնական նշանակությամբ արդյունաբերական օբեկտների հողամասը (ծածկագիր 03-002-0128-0106) ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում:
4. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով։