Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002թվականի փետրվարի 02-ի թիվ 88-Ն որոշմամբ, հիմք ընդունելով քաղաքացի Մարինե Մանուկի Առաքելյանի դիմումը իրեն սեփականության իրավունքով պատկանող, Արարատ համայնք, ք Արարատ, Ս․Շահումյան փողոց 39/1 հասցեում գտնվող վարսավիրանոցի գործառնական նշանակությունը փոփոխելու՝ այն որպես առևտրի սրահ օգտագործելու վերաբերյալ և հաշվի առնելով, որ վերոնշյալ փոփոխությունը կատարելը չի հանգեցնում գլխավոր հատակածքի հիմնական նախագծային լուծումների փոփոխությունների, չի փոփոխվում գլխավոր հատակագծով սահմանված կառուցապատման հերթականությունը, հողամասը չի գտնվում օրենսդրությամբ սահմանված քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքում, չի նախատեսված բարձր և բարձրագույն ռիսկայնության և պետական բյուջեի միջոցների հաշվին կամ դրանց ներգրավմամբ օբյեկտների կառուցման համար.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Արարատ համայնք, ք․ Արարատ, Ս․Շահումյան փողոց 39/1հասցեում գտնվող (վկայական N 12112024-03-0037, ծածկագիր 03-002-0015-0061) հողամասում առկա հասարակակամ շինության (վարսավիրանոց) գործառնական նշանակությունը փոփոխել առանց նախագծային փոփոխության և դարձնել առևտրի սրահ:
2.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակլա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: