Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Քաղաքացիական օրենսգրքի>> 188-րդ հոդվածի պահանջներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թվականի մայիսի 18-ի <<Պետական կամ համայնքային հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների նկատմամբ պետության կամ համայնքների սեփականության իրավունքի պետական գրանցման կարգը հաստատելու մասին>> թիվ 731-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թվականի մայիսի 18-ի <<Ինքնակամ կառույցների օրինականացման կարգը հաստատելու մասին>> 912-Ն որոշումների դրույթներով և հաշվի առնելով, որ Արարատ համայնքի սեփականություն հանդիսացող 0.04213հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 16.8քմ մակերեսով բնակելի տունը, 10.2քմ մառանը, 45.3քմ օժանդակ շինությունը և 2.5քմ զուգարանը ընդգրկված չէ համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերի գոտում, կառույցը պահպանելը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, այն կառուցված չէ ՀՀ <<Հողային օրենսգրքի>> 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք.
ՈՐՈՇՈւՄ ԵՄ՝
1. Արարատ համայնքի, քաղաք Արարատ, Մուրացանի փողոց, 2/5 հասցեում ինքնակամ կառուցված 16.8քմ մակերեսով բնակելի տան, 10.2քմ մակերեսով մառանի, 45.3քմ մակերեսով օժանդակ շինության և 2.5քմ մակերեսով զուգարանի նկատմամբ ճանաչել Արարատ համայնքի սեփականության իրավունքը:
2. Վերը նշված ինքնակամ կառուցված 16.8քմ մակերեսով բնակելի տունը, 10.2քմ մակերեսով մառանը, 45.3քմ մակերեսով օժանդակ շինությունը և 2.5քմ մակերեսով զուգարանը ճանաչել օրինական՝ համաձայն սույն որոշմանը կից, օրինական ճանաչված շինությունների և դրանցով զբաղեցված ու պահպանման և սպասարկման համար առանձնացված հողամասի հատակագծի (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր` 2026MTMPVW):
3. Օրինական ճանաչված անշարժ գույքին՝ 16.8քմ մակերեսով բնակելի տանը, 10.2քմ մակերեսով մառանը, 45.3քմ մակերեսով օժանդակ շինությանը, 2.5քմ մակերեսով զուգարանին և դրանցով զբաղեցված, պահպանման և սպասարկման համար առանձնացված 0.04213 հա մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ քաղաք Արարատ, Մուրացանի փողոց 2/5 (հասցե տրամադրելու որոշման ծածկագիր 030117URK4MH):
4. 16.8քմ մակերեսով բնակելի տանը, 10.2քմ մակերեսով մառանը, 45.3քմ մակերեսով օժանդակ շինությանը, 2.5քմ մակերեսով զուգարանը և դրանցով զբաղեցված, պահպանման և սպասարկման համար առանձնացված 0.04213 հա մակերեսով հողատարածքը գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի կարգով առաջարկել կառույցն իրականացնող անձին՝ Գրիգոր Արտեմի Արթենյանին:
6. ՀՀ Կառավարության 2006թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 4-րդ և 35-րդ կետերով սահմանված կարգի և արժեքների համաձայն՝
ա/ 16.8քմ բնակելի տան օտարման գին սահմանել 16..8քմ x 1422դրամ = 23 890դրամ
բ/ 10.2քմ մառանի օտարման գին սահմանել 10.2քմ x 1422դրամ = 14 504դրամ
գ/ 45.3քմ օժանդակ շինության օտարման գին սահմանել 45.3քմ x 1422դրամ = 64 417դրամ
դ/ 2.5քմ զուգարանի օտարման գին սահմանել 2.5քմ x 1422դրամ = 3 555դրամ
ե/ 421.3 քմ հողի օտարման գին սահմանել 421.3 x 1878դրամ = 791 201դրամ
ընդամենը՝ 897 567դրամ
7. ՀՀ Կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 35.1 կետի համաձայն սահմանված չափերով ձևավորված վաճառքի գնին հավելվում են տվյալ միավորի նկատմամբ մինչև օտարումը պետության կամ համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները՝ ընդամենը 26 000դրամ:
8. Գրիգոր Արտեմի Արթենյանի կողմից 15 աշխատանքային օրվա ընթացքում գնման նախապատվության առաջարկն ընդունելուց հետո 30-օրյա ժամկետում օրինականացված կառույցի և դրա համար սահմանված կարգով առանձնացված հողամասի վաճառքի գները չվճարելու դեպքում 5 աշխատանքային օրվա ընթացքում կրկին ներկայացնել գրավոր առաջարկություն անշարժ գույքը վարձակալելու վերաբերյալ: Վարձակալության իրավունքից ևս հրաժարվելու դեպքում այն տնօրինել 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 37-րդ կետով սահմանված կարգով:
9. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: