Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021թվականի ապրիլի 29-ի <<Կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալների ուղղման կարգը սահմանելու մասին>> թիվ 698-Ն որոշման 35-րդ կետի պահանջներով, ելնելով այն հանգամանքից, որ տեղազննության արդյունքում պարզվել է, որ ․Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի, Արարատ համայնքի Արարատ քաղաքային բնակավայրի Ս․Սպանդարյան փողոց, 1/24 հասցեում գտնվող հողամասի տեղադիրքը կադաստրային քարտեզում չի համապատասխանում բնության մեջ առկա իրավիճակին և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից տրված տեղեկանքը (ԱՏ-04062026-03-1176).
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի, Արարատ համայնքի Արարատ քաղաքային բնակավայրի Ս․Սպանդարյան փողոց, 1/24 հասցեում գտնվող` 03-002-0011-0183 կադաստրային ծածկագրի տակ հաշվառված, քաղաքացու սեփականություն հանդիսացող անշարժ գույքի տեղադիրքի նկատմամբ կատարել ուղղում՝ համաձայն որակավորում ունեցող մասնագետի կողմից տրամադրված հատակագծերի:
3․Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի, Արարատ համայնքի Արարատ քաղաքային բնակավայրի Ս․Սպանդարյան փողոց, 1/24 հասցեում գտնվող` 03-002-0011-0183 (0․00218հա) կադաստրային ծածկագրի տակ հաշվառված բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում:
4. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: