Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 21-րդ ենթակետով, 35-րդ հոդվածի 1-ին կետի 18-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիական օրենսգրքի» 685-րդ հոդվածով, ինչպես նաև համայնքի ավագանու կանոնակարգով և հիմք ընդունելով «Մեր ապագան» Կրթամշակութային բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրենի դիմումը. ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈւՄ Է` 1. Արարատ համայնքի սեփականությունը հանդիսացող, Արարատ քաղաքի Շահումյան 36 հասցեում գտնվող «Արարատ համայնքի Արարատ քաղաքի մշակույթի և արվեստի կենտրոն» ՀՈԱԿ-ի շենքի առաջին հարկից 29,0 քմ մակերեսով տարածք 5 (հինգ) տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով հատկացնել «Մեր ապագան» կրթամշակութային բարեգործական հիմնադրամին՝ իր գործունեությունը ծավալելու նպատակով։ 2․ Համայնքի ղեկավարին՝ կնքել գույքի անհատույց օգտագործման պայմանագիր։ |