Քաղաքացի Հայկ Դարբինյանը իրեն սեփականության իրավունքով պատկանող՝ Արարատ համայնքի գ. Արմաշ բնակավայրի Թևոսյան 25 հասցեում գտնվող հողամասում առանց համապատասխան փաստաթղթերի և թույլտվության կատարում է ինքնակամ շինարարական աշխատանքներ:
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասի, 305-րդ հոդվածի 1-ին պարբերության, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով վարչական հանձնաժողովի առաջարկությունը և հաշվի առնելով վարչական իրավախախտման առկայության փաստը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Հայկ Դարբինյանին տուգանել սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի՝ 100.000 (հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:
2.Որոշումը հանձնել Հայկ Դարբինյանին և առաջարկել տուգանքը վճարել տասնհինգ օրվա ընթացքում՝ 900425101111 գանձապետական հաշվեհամարին։