01.01.2025թ. դրությամբ Մերուժան Աղաջանի Գրիգորյանը / ՀԾՀ՝ 1102650560, գ. Սուրենավան, Արցախի 12/ համայնքային բյուջեի նկատմամբ փոխադրամիջոցի /FORD ESCAPE V6 3.0 մակնիշ, հաշվառման համարանիշ՝ 35GF553/ գույքահարկի մասով ունի՝ 290114/երկու հարյուր իննսուն հազար հարյուր տասնչորս/ ՀՀ դրամ ապառք, որից՝ հարկ 227800/երկու հարյուր քսանյոթ հազար ութ հարյուր/ ՀՀ դրամ, հաշվարկված տույժ՝ 62314/վաթսուներկու հազար երեք հարյուր տասնչորս/ ՀՀ դրամ, որը հաշվարկվել է օրենսդրությամբ սահմանված կարգով: Հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում տեղական ինքակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքի 239-րդ, 240-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ `
1. Մերուժան Աղաջանի Գրիգորյանից հօգուտ Արարատ համայնքի բյուջե /հ/հ 900425119022/ գանձել 290114/երկու հարյուր իննսուն հազար հարյուր տասնչորս/ՀՀ դրամ վճարման ենթակա փոխադրամիջոցի գույքահարկի գումար:
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արարատ համայնքի ղեկավարին, դրա ուժի մեջ մտնելու օրվանից 2 /երկու/ ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:
3.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման ՝ Հայաստանի Հանրապետության ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Արարատ համայնքի ղեկավարը: