Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն և ՀՀ «Քաղաքացիական օրենսգրքի» 188-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Արարատ համայնք, գյուղ Արարատ բնակավայր, Կայարանային փողոց 6 հասցեում գտնվող անշարժ գույքի սեփականատեր Տիգրան գագիկի Մարգարյանի դիմումը՝ հողամասում առկա ինքնակամ կառուցված շինությունները (բնակելի տուն՝ 68․83քմ) օրինականացնելու մասին, ինչպես նաև համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից կազմած հատակագիծը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր 20236NBPW4) հաշվի առնելով, որ ինքնակամ կառուցված շինությունը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Քաղաքացիներ Տիգրան Գագիկի Մարգարյանի, Վարսիկ Ժորայի Պողոսյանի, Լուսինե Գագիկի Մարգարյանի, Գագիկ Միշայի Մարգարյանի, Լենա Գագիկի Մարգարյանի կողմից ինքնակամ կառուցված շինությունները համարել օրինական և ճանաչել վերոնշյալ քաղաքացների ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը՝ համաձայն որակավորում ունեցող մասնագետի կողմից տրված հատակագծի:
2.Սահմանել, որ ՀՀ Արարատի մարզի Արարատ միավորված համայնքի 900425101137 հաշվեհամարին պետք է վճարվի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ սահմանված՝ ինքնակամ կառուցված շինության օրինականացման համար հաշվարկվող վճարները՝
ա)բնակելի տան օրինականացման համար՝ 68,83քմ x 1422դրամ =97 878դրամ
3.Ինքնակամ կառուցված շինության օրինականացման համար վճարման ենթակա գումարը սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում համարվում է ուժը կորցրած:
4.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և դրանից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: