Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման,կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 286 որոշմամբ, Հայաստանի Հանրապետության « Հողային օրենսգրքի » 80-րդ հոդվածով ու « Տեղական ինքնակառավարման մասին » Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի դրույթներով և հիմք ընդունելով Արարատ համայնքի ավագանու 2025 թվականի սեպտեմբեի 12-ին կայացած թիվ 8 հերթական նիստի «Արարատ համայնքի Արարատ քաղաքի 24 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 03-002-0039-0207 կադաստրային ծածկագիրը կրող 0.8182 հա մակերեսով հողամասը վարձակալությամբ տրամադրելու մասին» թիվ 92-Ա,«Արարատ համայնքի Արարատ քաղաքի 23 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 03-002-0039-0205 կադաստրային ծածկագիրը կրող 0.2 հա մակերեսով հողամասը վարձակալությամբ տրամադրելու մասին» թիվ 97-Ա որոշումները,հաշվի առնելով Արարատի համայնքապետարանում 2025թ. հոկտեմբերի 20-ին կայացած վարձակալության մրցույթի թիվ 20,21 արձանագրություները,որոշում եմ՝
1.Արարատ համայնքի Արարատ քաղաքի 24 հողամաս հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող, 0.8182 հա մակերեսով արդյունաբերության,ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասը (ծածկագիր՝ 03-002-0039-0207) համապատասխան շահագործելու նպատակով, 99 տարի ժամկետով տրամադրել 2025թ. հոկտեմբերի 20-ին կայացած վարձակալության մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած՝ «Շին Տրավերտին» ՍՊԸ-ին ՝ 307300 /երեք հարյուր յոթ հազար երեք հարյուր/ ՀՀ դրամ տարեկան վարձավճարով:
2.Արարատ համայնքի Արարատ քաղաքի 23 հողամաս հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող, 0.2 հա մակերեսով արդյունաբերության,ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասը (ծածկագիր՝ 03-002-0039-0205) համապատասխան շահագործելու նպատակով, 99 տարի ժամկետով տրամադրել 2025թ. հոկտեմբերի 20-ին կայացած վարձակալության մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած՝ Էլինա Բաղիշի Գրիգորյանին ՝ 75110 /յոթանասունհինգ հազար մեկ հարյուր տաս/ ՀՀ դրամ տարեկան վարձավճարով:
3.Առաջարկել՝ մրցույթում հաղթող ճանաչված անձանց՝ սահմանված կարգով կնքել հողի վարձակալության պայմանագիր:
4․Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման՝ օրենքով սահմանված կարգով։