Ղեկավարվելով 2008թվականի հունիսի 10-ի <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՕ-117-Ն օրենքով և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2005թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ, հիմք ընդունելով քաղաքացի ԱրփենիկԱվետիսի Սարգսյանի դիմումը՝ Արարատ համայնք, գյուղ Զանգակատուն, Պ․Սևակի փողոց, 4-րդ նրբանցք, տուն 4 հասցեում գտնվող, իրեն պատկանող բնակելի տան դրա զբաղեցրած, փաստացի առկա և տիրապետվող, սահմանազատված 0,10924հա մակերեսով հողամասի պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր տրամադրելու մասին, ինչպես նաև հաշվի առնելով, որ շինությունները կառուցվել են մինչև 2001թ. մայիսի 15-ը, սակայն չեն պահպանվել սահմանված կարգով տրամադրված քաղաքաշինական գործունեություն իրականացնելու փոստաթղթերը և հողհատկացման հիքերը, ինչպես նաև հաշվի առնելով որ հողատարածքը չի գտնվում Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում և ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Ճանաչել քաղաքացիներ Արփենիկ Ավետիսի Սարգսյանի (ծնված՝ 08․04․1957թ.), Լիլիթ Ստեփանի Սարգսյանի (ծնված՝ 15․08․1983թ.) և Արուսյակ Ստեփանի Սարգսյանի (ծնված՝ 15․09․1988թ.) սեփականության իրավունքը Արարատ համայնք, գյուղ Զանգակատուն, Պ․Սևակի փողոց, 4-րդ նրբանցք, տուն 4 հասցեում գտնվող բնակելի տան, /կառուցված 1962 թ-ին/ և դրանց կառուցման և սպասարկման համար փաստացի առկա սահմանազատված 0.10924հա մակերեսով հողամասի նկատմամբ՝ համաձայն համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից տրված կից հատակագծի /չափագրման տվյալների մուտքագրման տեղեկանք 2026CWAL2/:
2.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: