|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
07 հունվարի 2026 թվականի N 0001-Ա |
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասով և առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2025թվականի հոկտեմբերի 30-ի «Համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը սահմանելու մասին» N 27-Ն հրամանով հաստատված հավելվածի 15-րդ կետով. ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝ 1. 2026թ. փետրվարի 10-ին անցկացնել մրցույթ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի գլխավոր մասնագետի /պաշտոնի անձնագրի ծածկագիր 2․3-4/, ֆինանսատնտեսագիտական բաժնի գլխավոր մասնագետի /պաշտոնի անձնագրի ծածկագիր 2․3-5/ և աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի գլխավոր մասնագետի /պաշտոնի անձնագրի ծածկագիր 2․3-6/ թափուր պաշտոններ զբաղեցնելու համար։ 2. Մրցույթի անցկացման մասին երկօրյա ժամկետում գրավոր տեղեկացնել մարզպետի աշխատակազմին: 3. Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմին` ապահովել մրցույթի անցկացման հայտարարության հրապարակումը օրենքով սահմանված կարգով: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|