Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով քաղաքացի Իվան Խաչիկի Գրիգորյանի դիմումը, իրեն սեփականության իրավունքով պատկանող, Արարատ համայնք, քաղաք Արարատ, Աղբյուր Սերոբի փողոց 6 հասցեի ետնամասում գտնվող 03-002-0020-0019 ծածկագիրը կրող անշարժ գույքը երկու գույքային միավորի բաժանելու և նոր հասցե տրամադրելու մասին.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Արարատ համայնք, քաղաք Արարատ, Աղբյուր Սերոբի փողոց 6 հասցեի ետնամասում գտնվող 03-002-0020-0019 ծածկագիրը կրող հողամասը բաժանել երկու գույքային միավորի, համաձայն հատակագծի:
2.Բաժանվող մաս 1-ին տրմադրել հասցե Արարատ համայնք, քաղաք Արարատ Աղբյուր Սերոբի փողոց 6/22 շինություն հասցեն (հասցե տրամադրելու մասին որոշման ծածկագիր՝ 03999DNFNK4X):
3.Բաժանվող մաս 2-ին տրամադրել հասցե՝ Արարատ համայնք, քաղաք Արարատ, Աղբյուր Սերոբի փողոց 6/23 շինություն հասցեն (հասցե տրամադրելու մասին որոշման ծածկագիր՝ 02001ER5LKKU):
4.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: