|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
13 մայիսի 2025 թվականի N 685-Ա |
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՑԱԾՐԱՐԺԵՔ ՀՈՂԱՏԵՍՔՆ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐԱՐԺԵՔ ՀՈՂԱՏԵՍՔԻ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի» 43-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի «Գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխման կարգը հաստատելու մասին» թիվ 1066-Ն որոշման 7-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Երասխ բնակավայրի բնակիչ Անուշավան Շահբանդարյանի դիմումը՝ ցածրարժեք հողատեսքն ավելի բարձրարժեք հողատեսքի փոփոխելու մասին. ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
- Արարատի մարզի, Արարատ համայնքի Երասխ բնակավայրի վարչական տարածքում գտնվող՝ Անուշավան Շահբանդարյանին վարձակալական իրավունքով պատկանող 03-042-0204-0048 ծածկագիրը կրող, 2.8հա վարելահող հողամասը ցածրարժեք հողատեսքից փոփոխել ավելի բարձրարժեք հողատեսքի՝ կորիզավորի:
- Հողամասի նկատմամբ տարեկան վարձավճար սահմանել / / ՀՀ դրամ:
- Արարատ համայնքի Երասխ բնակավայրի և քաղաքացի Անուշավան Շահբանդարյանի միջև կնքված թիվ 13.04.2007թ ս/մ 1574 վարձակալության պայմանագրի 1-ին և III կետերում կատարել համապատասխան փոփոխություն և կազմել համաձայնագիր:
- Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով։
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|