01.01.2025թ. դրությամբ Արթուր Հրաչիկի Մալխասյանը / ՀԾՀ՝ 2414770228, գ. Արարատ, Մյասնիկյան փող․, տուն 3/ համայնքային բյուջեի նկատմամբ փոխադրամիջոցի /BMW 328 մակնիշ, հաշվառման համարանիշ՝ 61MA777/ գույքահարկի մասով ունի՝ 452990/չորս հարյուր հիսուներկու հազար ինը հարյուր իննսուն/ ՀՀ դրամ ապառք, որից՝ հարկ 350145/երեք հարյուր հիսուն հազար հարյուր քառասունհինգ/ ՀՀ դրամ, հաշվարկված տույժ՝ 102848/հարյուր երկու հազար ութ հարյուր քառասունութ/ ՀՀ դրամ, որոնք հաշվարկվել են օրենսդրությամբ սահմանված կարգով: Հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում տեղական ինքակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքի 239-րդ, 240-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ `
1. Արթուր Հրաչիկի Մալխասյանից հօգուտ Արարատ համայնքի բյուջե /հ/հ 900425105021/ գանձել 452990/չորս հարյուր հիսուներկու հազար ինը հարյուր իննսուն/ ՀՀ դրամ վճարման ենթակա փոխադրամիջոցի գույքահարկի գումար:
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արարատ համայնքի ղեկավարին, դրա ուժի մեջ մտնելու օրվանից 2 /երկու/ ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:
3.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման ՝ Հայաստանի Հանրապետության ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Արարատ համայնքի ղեկավարը: