Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ , 34-րդ հոդվածների դրույթներով,հիմք ընդունելով Արարատի մարզպետի 29.11.2023 թվականի թիվ 05//07109-2023 գրությունը,առաջնորդվելով համայնքի ավագանու կանոնակարգով,ավագանին որոշում է. Արարատ համայնքի ավագանու 2023 թվականի հոկտեմբերի 24-ի «Համայնքային սեփականություն հանդիսացող վարձակալությամբ տրամադրված 0.0020 հա մակերեսով հողատարածքը ուղղակի վաճառքի կարգով օտարելու մասին» թիվ 174-Ա որոշման հղման մեջ «Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի 18-րդ հոդվածի 3-րդ»բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ» բառերով և 174-Ա որոշման հղումը կարդալ հետևյալ բովանդակությամբ՝ «Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով,Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ, 56-րդ հոդվածի 5-րդ, 66-րդ հոդվածի 4-րդ կետով, ինչպես նաև համայնքի ավագանու կանոնակարգով և հիմք ընդունելով քաղաքացի Սամվել Հայրապետի Օրդաքյանի դիմումը՝ իրեն վարձակալության իրավունքով տրամադրված 0.0020 հա մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող, բնակավայրերի ավտոտնակի կառուցման համար տրամադրված 03-002-0015-0051 կադաստրային ծածկագիրը կրող հողամասը իրեն օտարելու մասին,համայնքի ավագանին որոշում է՝»
|