Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջով, համայնքի ավագանին որոշում է՝ 1․Արարատ համայնքի սեփականություն հանդիսացող թիվ 30092025-03-0006 վկայականով գրանցված ՀՀ Արարատի մարզի Արարատ համայնքի գ․Սուրենավան բնակավայրի փողոցների գազատար խողովակաշարերն ու հենասյունները անհատույց օգտագործման հանձնել «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերության Արարատի ԳԳՄ-ի շահագործմանը։ 2․Համայնքի ղեկավարին՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերության հետ կնքել անժամկետ, անհատույց օգտագործման պայմանագիր։ |