Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, համայնքի ավագանու կանոնակարգով, հիմք ընդունելով Արամ Գևորգի Վարդանյանի ծննդի մասին ԲԱ 701238 պետական վկայականը՝ Արարատ համայնքի ավագանին որոշում է՝ 1․ Արարատի համայնքի ավագանու 2024թվականի հոկտեմբերի 8-ի «Արարատ համայնքի Արարատ գյուղի Ք․Հայրապետյան փողոց 7 շենքի բնակարան 2 հասցեում գտնվող գույքի նվիրատվության մասին» թիվ 193-Ա որոշման նախաբանում և 1-ին մասում «Արամ Գևորդի Սաֆարյան» բառակապակցությունը փոխորինել «Արամ Գևորգի Վարդանյան» բառակապակցությամբ։ 2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |