Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով և հիմք ընդունելով կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին թիվ Կ-27112025-03-0171 որոշումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․Արարատ համայնքի ղեկավարի 2025 թվականի նոյեմբերի 14-ի « Բնակելի տան և օժանդակ շինությունների, դրանց կառուցման և սպասարկման համար փաստացի առկա և տիրապետվող, սահմանազատված հողամասի մասին» թիվ 1478-Ա որոշման նախաբանում 1-ին կետում կատարել փոփոխություն․
1․1 «0,42130» թիվը փոխարինել ՝ «0․20000» թվով:
2.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: