Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թվականի դեկտեմբերի 29-ի <<Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին>> թիվ 2387-Ն որոշմամբ՝ Արարատ համայնքի սեփականություն հանդիսացող, Արարատ համայնք, ք․Արարատ, Մուրացանի փողոց, 16/1 հասցեն կրող անշարժ գույքը համաձայն համապատասխան որակավորում ունեցող անձի կողմից տրված հատակագծի երկու գույքային միավորի բաժանելու և նոր հասցե տրամադրելու մասին. ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Արարատ համայնքի, քաղաք Արարատ բնակավայրի կադաստրային քարտեզի 03-002-0034-0016 ծածկագրիը կրող անշարժ գույքը բաժանել երկու գույքային միավորի համաձայն հատակագծի:
2.Համաձայն համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կազմած հատակագծի՝ առանձնացվող հատված 1-ի հասցեն թողնել նույը՝ Արարատ համայնք, ք․Արարատ, Մուրացանի փողոց, 16/1 հողամաս հասցեն (հասցե տրամադրելու մասին որոշման ծածկագիր՝ 03011STNA4WP):
3.Համաձայն համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կազմած հատակագծի՝ առանձնացվող հատված 2-ին տրամադրել հասցե` Արարատ համայնք, ք․Արարատ, Մուրացանի փողոց 16/2 հողամաս հասցեն (հասցե տրամադրելու մասին ծածկագիր 03011AAGCPDB):
4.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: