Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ, 18-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ, 46-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ, 5-րդ կետերի դրույթներով, ինչպես նաև համայնքի ավագանու կանոնակարգով, հիմք ընդունելով «Արարատի Երիտասարդական Նախաձեռնությունների Կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Գևորգ Մարգարյանի դիմումը՝ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈւՄ Է` Տալ համաձայնություն Արարատ համայնքում գործող «Արարատի Երիտասարդական Նախաձեռնությունների Կենտրոն» հասարակական կազմակերպությանը «Բարեկարգ Երիտասարդական Կենտրոն» համալիր բարեկարգման ծրագիրն իրականացնելու համար Արարատի համայնքապետարանի բյուջեի «Հասարակական կազմակերպություններին աջակցություն» ծրագրից 5․000․000 /հինգ միլիոն/ ՀՀ դրամ դրամաշնորհ հատկացնելուն։ |